Երեւանում, հունվարի 9-ին, ժամը 20.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























