Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիներ այցելող զբոսաշրջիկներին առաջարկում են դիտել մի ամբողջ ատրակցիոն, որտեղ կենդանիների փոխարեն տեղի վայրի ջավարա ցեղախմբի ներկայացուցիչներն են ցուցադրված:

Ինչպես գրում է Daily Mail-ը, զբոսաշրջիկները կաշառքի միջոցով ջավարա ցեղախմբի ներկայացուցիչներին տեսա- եւ լուսանկարահանում են` նրանց վերաբերվելով որպես կենդանիների: Նրանց մոտ ուտելիք են նետում, ստիպում են պարել եւ զանազան հնարքներ ցուցադրել:

Թերթը գրում է, որ այդ ցեղախումբը ժամանակակից աշխարհի հետ սկսել է հաղորդակցվել միայն XX  դարի վերջին: Այն բաղկացած է  300-400 մարդուց, տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին արգելված է ջարավաների հետ շփվելը, նրանց լուսանկարելը կամ տեսանկարահանելը, հակառակ դեպքում իրավախախտը կձերբակալվի եւ դատարանի առջեւ կկանգնի:

Սակայն 560 դոլար կաշառք տալով զբոսաշրջիկները կարող են խախտել օրենքները, իսկ տեղի ոստիկանությունը աչք է փակում այդ հանգամանքի վրա:

Որոշ տղամարդիկ անգամ սեռական հարաբերություն ե ունեցել ջարավա ցեղախմբի կանանց հետ: Այդ կապերից ծնված երեխաները չեն ընդգրկվել ցեղախմբում եւ ոչնչացվել են: Ինչպես պարզվել է, մարդկային «գազանանոցը» զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից է:

Ապօրինի ատրակցիոնի մասին տեղեկությունը առաջին անգամ հրապարակել է լուսանկարիչ եւ լրագրող Գեթին Չեմբեռլենը:  Դեպի ջավարաների բնակության վայր էքսկուրսիան սովորաբար պատճառաբանվում է Պորտ-Բլերի`Անդամանյան կղզիների ամենախոշոր քաղաքի եւ վարչական կենտրոնի շրջակայքի քարանձավներ այցելելով, գրում է rbc-ն: