ԱՄՆ-ում հունվարի 9-ին նշել են ծիրանի ազգային օրը:

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը, ծիրանը աճեցվել է դեռեւս նախապատմական դարաշրջանում, հին Հայաստանում, որտեղ էլ այն, ենթադրվում է, հայտնվել է առաջին անգամ:

Այլ աղբյուրներ հավաստում են, որ ծիրանի հնարավոր հայրենիք կարող են լինել Չինաստանն ու Հնդկաստանը, սակայն Հայաստանը շարունակում է պնդել, որ հենց ինքն է այդ հյութեղ պտղի հայրենիքը, ասվում է տեղեկությունում:

Նշենք, որ կորիզավոր մրգերից ծիրանն ամենաօգտակար միրգն է համարվում: Գիտնականները պարզել են, որ այն չափազանց օգտակար է մարսողության, սիրտ-անոթային համակարգի համար, ինչպես նաեւ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից:

Ծիրանի բաղադրությունում առկա են արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին եւ А, В եւ С վիտամիններ, ինչպես նաեւ կիտրոնաթթու, սալիցիլաթթու,  գինու եւ խնձորի թթու:

Հայաստանը ծիրան արտահանող երկրներից է: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով`  2011թ. առաջին 9 ամիսներին ծիրանի արտահանման ծավալը կազմել է 7,3 հազար տոննա: