Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ավարտվել է։ Telewizja Polska-ի համար Ipsos կազմակերպության անցկացրած էքզիթ փոլի արդյունքները վկայում են Վարշավայի քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու Ռաֆալ Տշասկովսկու հաղթանակի մասին՝ 50,3 տոկոս արդյունքով։

Ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին ստացել է մի փոքր ավելի քիչ աջակցություն՝ 49,7 տոկոս։

Տեղական ժամանակով ուղիղ ժամը 21:00-ին ընտրատեղամասերը փակվել են՝ դրանով իսկ ավարտելով ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, տեղի է ունեցել Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկու թեկնածուներն էլ՝ Ռաֆալ Տշասկովսկին և Կարոլ Նավրոցկին, հաղթանակի գրեթե հավասար շանսեր են ունեցել։