Ուկրաինան ի վիճակի է տարեկան մինչև 10 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրել։ Ըստ УНИАН գործակալության՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Կոզենկոն։
Նա ընդգծել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զգալիորեն ավելի էժան են, քան արտասահմանյան նմանատիպ արտադրանքը, փորձարկվել են մարտական պայմաններում և ներկայում պատճառ են դառնում Ուկրաինայի մարտադաշտում կրած բոլոր պարտությունների 80%-ը։
Կոզենկոն միաժամանակ միջազգային պաշտպանական ընկերություններին կոչ է արել ներդրումներ կատարել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրում, ստեղծել համատեղ նախագծեր և փորձի փոխանակում ձեռնարկել։




























