Նոյեմբերի 17-ին ժամը 19.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում:
Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արթուր Դավթյան), ինչի հետեւանքով ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Այվազյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:
Ժամը 20.30-ին Ա. Այվազյանը հիվանդանոցում մահացել է:



















