ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հերքել է, թե ԱՄՆ-ն վերանայում է իր ռազմական ներկայությունը մայրցամաքում՝ ասելով, որ Վաշինգտոնը կպահպանի «շատ ուժեղ ավանդական» տեղակայումը Եվրոպայում։
«Բավականին տրամաբանական է, որ ժամանակի ընթացքում, երբ ԱՄՆ-ն կուտակի իր ուժերը, ավելի ու ավելի կուղղվի դեպի Ասիա, բայց ես համոզված եմ, որ Եվրոպայում կմնա ԱՄՆ շատ ուժեղ ավանդական ներկայություն՝ միջուկային ներկայության հետ մեկտեղ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է Euronews-ը։
Ռյուտեի մեկնաբանությունները հնչում են վաղուցվա պնդումների համատեքստում, թե Վաշինգտոնը մտադիր է Եվրոպայում կրճատել իր զորքերը կամ դրանք դուրս բերել տարածաշրջանից։



























