ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չգիտեր «Սարդոստայն» գործողության մասին, որի շրջանակներում ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են ռուսական ռազմական օդանավակայաններին, ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

Հարցին, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահը գործողության մասին, Լիվիտն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Նա լավատեսորեն է տրամադրված մեր տեսած առաջընթացի նկատմամբ։ Բայց նա նաև իրատես է և հասկանում է, որ սրանք երկու երկրներ են, որոնք պատերազմի մեջ են՝ և դա երկար ժամանակ է՝ իր նախորդի [Ջո Բայդենի] թուլության և անգործունակության պատճառով։

Լիվիտը նաև ընդգծել է, որ Թրամփը «չի ցանկանում, որ այս պատերազմը ձգձգվի»։