Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները պատրաստ են, Կոնգրեսը և Սպիտակ տունը պատրաստ են դրանք հաստատել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հաղորդում է Fox News-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախագիծն արդեն պատրաստ է:

«Ես անցյալ շաբաթավերջին խոսել եմ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ: Ինչքան ես հասկանում եմ, պատժամիջոցները պատրաստ են: Նախագիծը կոչվում է «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին 2025 թվականի օրենք»: Եվ կարծում եմ, որ Գրեհեմն արդեն պատրաստել է դրանք և պատրաստ է կիրառել», - ասել է Քելոգը:

Նա նաև այս պատժամիջոցները անվանել է «բավականին ծանր»:

«Օրինակ՝ ԱՄՆ ներմուծման 500% մաքսային դրույքաչափը։ Կոնգրեսը և Սպիտակ տունը միակարծիք են այս հարցում։ Ռուսաստանը նավթային տերություն է։ Այն իր եկամտի մեծ մասը ստանում է նավթաքիմիական արդյունաբերությունից։ «Սա այն ոլորտն է, որի դեմ են ուղղված այս պատժամիջոցները», - հավելել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։