ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Սակայն, ինչպես հավաստիացնում է ԱՄՆ առաջնորդը, Սի Ծինփինի հետ շատ դժվար է բանակցություններ վարել։

«Ես միշտ համակրել եւ համակրելու եմ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, բայց նա խիստ չհամոզվող է, նրա հետ չափազանց դժվար է գործարք կնքել»,- գրել է Թրամփը Truth Social-ում։