Առնվազն 10 մարդ զոհվել է Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում դպրոցին Իսրայելի հասցրած հարվածից։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով բժշկական աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է դպրոցի տարածքում գտնվող վրաններին, որտեղ բնակվում էին տեղահանված անձինք: Զոհերի թվում կան երեխաներ, սակայն նրանց ճշգրիտ թիվը չի նշվում:

Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսեց մարտական​​գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը: Կատարի, Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ մի քանի փուլով բանակցություններից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը եւ Իսրայելը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ հրադադարի պայմանների շուրջ: