Նիկարագուայում կայացել է նախագահ Դանիել Օրտեգայի երդմնակալությունը, որը հաղթել էր նոյեմբերին կայացած ընտրություններում: Երկրի մայրաքաղաք Մանագուայում կայացած արարողությանը մասնակցել են նաեւ այնպիսի բարձրաստիճան հյուրեր, ինչպիսիք են Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք Նիկարագուայի մեծությամբ երկրորդ կուսակցությունն են ներկայացնում, բոյկոտել են արարողությունը:

Դանիել Օրտեգան երրորդ անգամ է Նիկարագուայի նախագահ դառնում: Պետության ղեկավարի հակառակորդները հայտարարում են, որ քվեարկությունն անարդար է եղել, ճիշտ այնպես, ինչպես Օրտեգայի երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելը, գրում է BBC-ն: