«Ցուցակներ, շտաբ, շտաբի ղեկավար, նման հարցեր ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն մարտին՝ փետրվարի վերջին կայանալիք մեր վճռորոշ քայլերից հետո», - «Երկիրի» թղթակցին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում ցուցակի կռիվ չկա:

Անդրադառնալով շտաբի ղեկավարի նշանակմանը՝ Մանուկյանը նշեց, որ անգամ անուններ դեռ չեն շոշափվում: Իր հավանական թեկնածության վերաբերյալ ՀՀՇ վարչության նախագահը նշեց, որ դա իրեն քիչ է հուզում եւ համարում է երկրորդական հարց»,- գրում է «Երկիր»-ը: