ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հունվարի 11-ին, պաշտոնական այցով մեկնել է Բելառուս: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաեւ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցեւի հետ, որին կհետեւի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Բելառուս Անվտանգության խորհրդի միջեւ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: