Լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վայր է դնելու իր մանդատները Երեւանի ավագանիում, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, անկախ նրանից, թե ում քաղաքապետարանում դուր չի գալիս իրենց գործունեությունը, պատգամավորները կշարունակեն աշխատել՝ համաձայն ծրագրի:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներով ավագանի են անցել երեք կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրեսը: Վերջինս հրաժարվեց մանդատներից՝ ընտրությունները կեղծված անվանելով: Քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Բեգլարյանը: