ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես՝ արդյոք ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային, դրական է պատասխանել, հաղորդում է The Guardian-ը։

«Այո՛, ես Ուկրաինայի հետ եմ։ Մենք հենց նոր ստորագրեցինք հազվագյուտ մետաղների խոշոր գործարք Ուկրաինայի հետ, և… Գիտեք, ես կողմ եմ սպանությունների դադարեցմանը, ըստ էության, ես կրկին դրա համար եմ վերադարձել, պատերազմի պատճառով, որը երբեք չէր սկսվի, երբեք չպետք է սկսվեր», -ասել է նա։

Նա պատմել է նաև Ուկրաինային ԱՄՆ-ի և Եվրոպայի ցուցաբերվող աջակցության մասին։

«Դա փոքր գումար է, բայց գլխավորը դա չէ։ Գլխավորը, ամենակարևորը մահերն են», -եզրափակել է ԱՄՆ նախագահը։