ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, նոր մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմի մասին իր զրույցից։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ զրույցում համեմատություն է արել արդեն չորս տարի շարունակվող հակամարտության հետ, հաղորդում է NBC News-ը։

«Երբ երկու երեխա կռվում են այգում, երբեմն ավելի լավ է թողնել, որ նրանք որոշ ժամանակ կռվեն, ապա բաժանել նրանց», -հիշել է Թրամփը, պատմելով, թե ինչ է ասել Պուտինին իրենց վերջին երկու ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ:

Լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը վերջնաժամկետ է սահմանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար՝ Պուտինի վրա պատերազմը դադարեցնելուն ուղղված ճնշում գործադրելու համար։

«Այո՛, վերջնաժամկետն իմ գլխում է», -ասել է նա։

Նա հավելել է, որ ինքը «շատ կոշտ» է լինելու։

«Եվ, անկեղծ ասած, դա կարող է ազդել երկու երկրների վրա։ Գիտեք, տանգո պարելու համար երկուսն են պետք», -հավելել է ԱՄՆ նախագահը։