Հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին սպասվում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան։ Հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«2024 թվականին մենք սկսեցինք մշակել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր գործընկերային օրակարգի վերաբերյալ փաստաթուղթ, որը, հուսով ենք, կկարողանանք ավարտին հասցնել մոտ ապագայում», - հայտնել է Կոստանյանը։
Միաժամանակ նա չի բացառել, որ փաստաթուղթը կարող է ամբողջությամբ ստորագրվել մինչև այս տարվա վերջը։





























