Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Սպիտակ տանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «առանցքային դեմք» է, որը «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով» կարող է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, հաղորդում է CNN-ը։
«Երկուսս էլ համաձայն ենք այս պատերազմի և դրա սոսկալիության հարցում, և երկուսս էլ փնտրում ենք այն հնարավորինս շուտ դադարեցնելու եղանակները։ Եվ ես նախագահին ասացի... որ նա աշխարհում այն առանցքային մարդն է, որն իրականում կարող է դա անել հիմա՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա», - շեշտել է Մերցը։
Գերմանիայի առաջնորդը վերահաստատել է իր երկրի ամուր հանձնառությունը Ուկրաինային՝ հավելելով, որ «մարտադաշտից սարսափելի պատկերները պայմանավորված են Ուկրաինային ուղղված ռուսական զենքով»։
«Ուկրաինան թիրախավորում է միայն ռազմական թիրախներ, ոչ թե քաղաքացիական անձանց, ոչ թե էներգետիկ ենթակառուցվածքներին։ Դա է տարբերությունը, և հենց այդ պատճառով փորձում ենք ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա», -հավելել է Մերցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Գերմանիայի կանցլերին։





























