Արագածոտնի մարզում, հունվարի 10-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է արտադրամաս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.46-ին, մարվել`10.51-ին:

Այրվել է «Գրիգորյան Հրաչ» ԱՁ-ին պատկանող պաղպաղակի փայտիկների արտադրամասի տանիքը: