Երեւանում, հունվարի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-31214» միկրոավտոբուսը, «Աուդի-A6», «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Աուդի-A6»-ի եւ ՎԱԶ-2106»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























