Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, հունվարի 10-ին, ժամը 15.20-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 27-ամյա Գրիգորի Հայրապետյանին, որը 2011 թ. հուլիսի 27-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի 84 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 50-ամյա մի բնակչի, ով 2011 թ. փետրվարի 25-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, ով 2011 թ. փետրվարի 3-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 16.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Հաղպատ գյուղից բերման են ենթարկել 52-ամյա Վոլոդյա Իսրայելյանին, ով 2010 թ. հոկտեմբերի 28-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























