Նախկին ֆուտբոլիստ, ներկայումս քերական հեղինակություն հանդիսացող Հակոբ Մելիքսեթյանի իրավաբանները բողոքարկել են Վիդնոյե քաղաքի դատարանի կողմից ընդունված որոշումը: Մելիքսեթյանը եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի մի շարք անդամներ մեղավոր են ճանաչվել գործարար Յուրիկ Աբրահամյանի առեւանգման մեջ եւ դատապարտվել են 9-ից 17 տարվա ազատազրկման:

«Ռոսբալթ» գործակալությունը ներկայացրել է այն պատմությունը, թե ինչպես Մելիքսեթյանը ֆուտբոլիստից վերածվել է քրեական հեղինակության:

Հակոբ Մելիքսեթյանին ճանաչողները գործակալությանը պատմել են, որ նա ԽՍՀՄ ժամանակահատվածում ճանաչված ֆուտբոլիստ է եղել Հայաստանում եւ հանդես էր գալիս «Կոտայք» ակումբում: Իր կարիերան ավարտելուց հետո, Մելիքսեթյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է գործարարությամբ զբաղվել: Մասնավորապես նրան էր պատկանում հայտնի «Գլորիա» ռեստորանը: Այդ ընթացքում Հակոբը սերտորեն կապված էր մարզական աշխարհի հետ: Նրա մտերիմ ընկերների շարքում են եղել Ռուսաստանի սպորտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը, հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ Օլեգ Պրոտասովը: Վերջին երկուսը նույնիսկ եկել էին Վիդնոյեի դատարան` Մելիքսեթյանին սատարելու համար:

Մելիքսեթյանին ճանաչողները շատ էին զարմացել` իմանալով, որ ոստիկանությունը նրան գրանցել է որպես քրեական հեղինակություն, մինչդեռ իրավապահ մարմինների տեղեկություններով, որոշակի շրջանակներում Մելիքսեթյանը հայտնի էր «Կյաժ» քրեական մականունով: Նա վերահսկում է հայ գործարարների գործունեության զգալի մասը: «Կյաժը» կապեր ունի նաեւ ամենահայտի եւ ազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» հետ:

2004-ի վերջին Մելիքսեթյանի որոշակի հակասություններ է ունեցել քրեական հեղինակության համբավ ունեցող Թեւոս Սաֆարյանի հետ, ով 2000-ի սկզբներին լրատվամիջոցների կողմից ներկայացվում էր որպես գործարար Աշոտ Եղիազարյանի քրեական «տանիք», ով այժմ միջազգային հետախուզման մեջ է գտնվում: 2005-ի մարտի 3-ին Հակոբի ավտոմեքենայի եւ թիկնապահների վրա ավտոմատներով կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել են Մելիքսեթյանի եղբայրը, նրա թիկնապահն ու ծանոթը: Հակոբ Մելիքսեթյանին էլ հոսպիտալացրել են ոտքի եւ ուսի վնասվածքներով:

Դրանից հետո Թեւոսը արագորեն լքեր է Ռուսաստանը եւ տեղափոխվել Եվրոպա: Իր ազդեցության ոլորտն էլ Մոսկվայից տեղափոխել է Սոչի: Այդ նույն քաղաքում էլ հաստատվել են ձեռներեցությամբ զբաղվող Լորիկ եւ Յուրիկ Աբրահամյան եղբայրները:

2005թ. Յուրիկ Աբրահամյանի առեւանգումից հետո թիկնապահներից մեքը հարցաքննել է նրան: Աբրահամյանը պատմել է, որ իրենք Կուզբասում ադամանդների անօրինական գործարքներ են իրականացրել: Այդ բիզնեսում նրա գործընկերն է եղել Կեմորովո շրջանի «նայող», Նիկոն մականունով հայտնի քրեական հեղինակությունը: Ինչ-որ ժամանակ եղբայրները 10 միլիոնից ավելի արժողությամբ ադամանդե քարերի խմբաքանակ են վաճառել: Այդ գումարից 6 միլիոնը պետք է հատկացվեր Նիկոնի մերձավորներին, սակայն եղբայրները չէին շտապում կիսվել: Ինչպես առեւանգիչներին խոստովանել է  Յուրիկ Աբրահամյանը,  «հեղինակությունը» սկսել է հարձակումներ գործել իրենց դեմ, կյանքի նկատմամբ սպառնալիք է առաջացել: Այդ ժամանակ եղբայրներն իրենց հեռավոր ազգական Արկադիին (Կադո) խնդրել են Նիկոնի հետ հաշիվները պարզել, վերջինս էլ կրակել է «նայողին»: Պատահածից հետո Կադոն մեկնել է Հայաստան, որտեղ տեղի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է այլ հանցագործության համար: Աբրահամյանները Կեմերովոյի շրջանից շտապ հեռացել են Սոչի: Այնտեղ նրանք մի քանի հյուրանոցներ են գնել:

Մելիքսեթյանի համախոհները  «Ռոսբալտի» թղթակցին վստահեցրել են, որ Սեւ ծովի ափին եղբայրներն սկսել են շփվել Թեւոսի մարդկանց հետ: Իսկ հետո էլ սկսել են ներկայացնել նրա բիզնես շահերը մոսկովյան շրջաններում:

2009 թվականի աշնանը Յուրիկ Աբրահամյանը  առեւանգվել էր ՕՄՕՆ-ականների «Բիզոն» խմբի աշխատակիցների կողմից: Նրանք ծեծել էին Յուրիկին,  մի քանի տեղից  ջարդելնրա ծնոտը, որից հետո գաղտնարանից տարել են դրամը եւ զարդերը: Զոհին ոստիկանները նստացրել են իրենց մեքենան եւ հանձնել հայազգի «հեղինակություն» Արմեն Եփրեմյանին: Յուրիկին փակել են տներից մեկի նկուղում: Գերուն հսկել է  Նովոսիբիրսկի շրջանի բնակիչ, նախկինում դատապարտված Սերգեյ Օտրակովսկին: Հենց նա էլ սկզբում հարցաքննել է Յուրիկին Նիկոնի սպանության մանրամասների մասին, իսկ հետո պահանջել է  նրա եղբորից 6 միլիոն դոլար: Հենց այն նույն գումարը, որ Աբրահամյանները պարտք էին «նայողին»:

Առեւանգողների հետ բանակցությունների միջնորդի դերում սկզբում հանդես է եկել  Հակոբ Մելիքսեթյանը, ապա` ազատ բռնցքամարտի ոճի  ԽՍՀՄ եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Ստեփան Սարգսյանը:

2009-ի հոկտեմբերի 20-ին օպերատիվ աշխատակիցները ազատել են պատանդին ու ձերբակալել նրան հսկող չարագործներին, այդ թվում Օտրակովսկիին: Այնուհետեւ կալանավորվել են առեւանգում կատարողները` ՕՄՕՆ-ի աշխատակիցներ Ալեքսանդր Մալիշեւը, Ալեքսեյ Կարմանովը, Կոնստանտին Դոզորովը, Անդրեյ Դեմիդենկովը եւ Սերգեյ Կոտովը: Կալանավորվել են նաեւ Արմեն Եփրեմյանը, ապա նաեւ Հակոբ Մելիքսեթյանը:

Քննության վարկածով, «Կյաժը» գիտեր, որ Աբրահամյանները 6 մլն դոլար ունեն եւ որոշել էր հարձակում կազմակերպել նրանցից մեկի վրա: Օպերացիան նա հանձնարարել էր Եփրեմյանին, որում ներգրավել է նաեւ իրեն ծանոթ ոստիկաններին: Աշխատանքի համար նրանց բաժինը կազմել է 20 հազար դոլար: Իրավապահները կարծում են, որ Հակոբը չէր կասկածում, որ եղբորն ազատելու համար իր օգնությանը կդիմի Լորիկ Աբրահամյանը եւ ինքը կարող է զոհի բոլոր գործողությունները իր վերահսկողության տակ պահել: Սակայն կասկածելի բան զգալով, Լորիկն ավելի ուշ հայտարարություն էր տվել ոստիկանություն:

«Ռոսբալտի» զրուցակցի վարկածով, Հակոբը դարձել է իր շրջապատից որեւէ մեկի սադրանքի զոհը: Իրականում առեւանգման հետեւում կանգնած են Եփրեմյանն ու Նովոսիբիրսկի մարզի «հեղինակությունները», ովքեր տեղյակ էին Նիկոնի սպանության շուրջ ստեղված իրավիճակի մասին: Հակոբի մեղավորության բոլոր ապացույցները Եփրեմյանի ու Աբրահամյանների ցուցմունքներում են, սակայն գործակալության զրուցակիցները համարում են, որ նրանք Մելիքսեթյանի դեմ ցուցմունքներ են տվել Թեւոսի խնդրանքով, ում հետ վաղուցվա ծանոթներ են:

Ինչ վերաբերում է Նիկոնի սպանության պատմությանը, ապա դրանով շարունակում են զբաղվել իրավապահ մարմինները: Նրանք արդեն հարցաքննել են Օտրակովսկիին, որպեսզի պարզեն, թե ինչ է նրան ասել Յուրիկ Աբրահամյանը, գնտվելով գերության մեջ:

2011-ի դեկտեմբերի 13-ին Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել Հակոբ Մելիքսեթյանի, Սերգեյ Օտրակովսկիի, ինչպես նաեւ ՕՄՕՆ-ի աշխատակիցների նկատմամբ: «Կյաժը» դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, մյուսներն ստացել են 9-15 տարվա ազատազրկում:

One Big Family Slideshow: Robert’s trip to Moscow, Central Russia, Russia was created by TripAdvisor. See another Moscow slideshow. Create your own stunning slideshow with our free photo slideshow maker.