Առանձին սեգմենտներում ռուսաստանան անօդաչու համակարգերն աշխարհում ամենաառաջատարն են, օտարերկրացիները հաճախ դրանք կրկնօրինակում են, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։

«Առանձին սեգմենտներում ռուսաստանան անօդաչու համակարգերն արդեն իսկ աշխարհում ամենաառաջատարն են, գերազանցում են օտարերկրյա նմանակներին, իսկ օտարերկրացիները հաճախ դրանք կրկնօրինակում են», - ասել է Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում։

Նա անդրադարձել է նաև տիեզերական ոլորտին՝ նշելով, որ Ռուսաստանը հպարտանում է տիեզերքում ունեցած եզակի ձեռքբերումներով և այս ոլորտում երկարաժամկետ ծրագրեր կձևավորի։

«Մենք հպարտանում ենք խորհրդային և ռուսաստանցի գիտնականների ու տիեզերագնացների՝ տիեզերական ոլորտի բոլոր մասնագետների, եզակի նվաճումներով։ Անպայման կձևավորենք համարձակ երկարաժամկետ ծրագրեր, համալիր զարգացման հորիզոններ կստեղծենք  հրթիռաշինարարների, տիեզերական սարքերի մշակողների, ինչպես նաև հարակից ոլորտների նրանց գործընկերների վստահ աշխատանքի համար», - ասել է Պուտինը։