Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը: Հայաստանի Բարձրագույն խումբը 95-րդն է եւ գերազանցում է Ադրբեջանի, Ղազախստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Թուրքմենստանի, Ուելսի ու եւս 23 առաջնություններ: 

Առաջատար տասնյակում են Իսպանիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Հոլանդիայի եւ Չիլիի առաջնությունները: Ռուսաստանի առաջնությունը 11-րդն է, Ուկրաինայինը` 14-րդը: