Հունիսի 6-ին, ժամը 16։18-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 16:26-ին: Մասամբ այրվել է բեռնատարի շարժիչի հատվածը: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։


























