ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ, հայտնել են Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Ուկրաինայի ԱԻՊԾ-ն։
Ըստ Սինեգուբովի, ընդհանուր առմամբ ռուսաստանյան զինվորականները Խարկովի վրա հարձակման շրջանակում կիրառել են «Շահեդ» տիպի 48 անօդաչու, հինգ կառավարվող ավիացիոն ռումբ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ և երեք հրթիռ։
Տուժել են քաղաքի Կիևյան և Օսնովյանսկի շրջանները։ Անօդաչուներից մեկը խոցել է ինը հարկանի բնակելի շենք, հրդեհվել է 7-րդից 9-րդ հարկերի 12 բնակարան։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մի տուժածի։
Ընդհանուր առմամբ Խարկովում հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենք, երկու առանձնատուն, երկու ձեռնարկություն, երկու ավտոմեքենա, վարչական շենք և մանկական երաժշտական դպրոցի շենքը։
Խարկովում զոհվել է երեք մարդ, 21-ը՝ տուժել։ Տուժածների թվում են նորածին և 14-ամյա աղջիկ։ Փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Կուպյանսկում գնդակոծության հետևանքով տուժել է 64-ամյա խաղաղ բնակիչ։