ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 6-ին հայտարարել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները) նոր նախագահի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկայում։
Նախագահական ինքնաթիռում, որը Վաշինգտոնից մեկնում էր Նյու Ջերսի նահանգ, լրագրողները նրան հարցրել են, թե երբ կկայացվի ամերիկյան ԿԲ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածության վերաբերյալ որոշումը։ «Դա տեղի կունենա շատ շուտով», - ասել է Թրամփը։
Պատասխանելով ԴՊՀ կառավարիչների խորհրդի նախկին անդամ Քևին Ուորշի մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ «շատ բարձր կարծիքի է նրա մասին»։ Ուորշը համարվում է ֆինանսական կարգավորիչի հաջորդ նախագահը դառնալու հիմնական հավակնորդներից մեկը։ Պետության ղեկավարը հավելել է, որ ԿԲ-ի լավ ղեկավարը կնվազեցնի բազային տոկոսադրույքը։
Ավելի վաղ նախագահը հերթական անգամ հայտարարել էր, որ ԴՊՀ-ն պետք է տոկոսադրույքն իջեցնի մի ամբողջ տոկոսային կետով։