Հայաստանում բնակվող Ղազախստանի քաղաքացիները կարող են մասնակցել Մեջլիսի արտահերթ ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի կոնֆերանսի ժամանակ: Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված են հունվարի 15-ին եւ 16-ին:

Դեսպանի խոսքով, քվեարկության կազմակերպման համար արտերկրում բացվել են 56 ընտրատարածք: Երեւանի դեսպանոթյանը կից թիվ 219 ընտրատարածքը պատրաստ է ընդունել Հայաստանում ապրող Ղազախստանի քաղաքացիներին: Դինավագետը նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը ընդունվել է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից 2011-ի վերջին: Գլխավոր խնդիրներից մեկը դեմոկրատիայի ապահովման խնդիրն է:

Ներկայումս Ղազախստանի խորհրդարանում ներկայացված է մեկ կուսակցություն` «Նուր-Օթան»-ը: Ընտրության արդյունքներով խորհրդարանում ներկայացված են լինելու երկու կուսակցություններ, ընդ որում երկրորդը խորհրդարան կմտնի անկախ այն բանից, թե կհաղթահարի 7 տոկոսանոց շեմը, թե ոչ: Հունվարի 15-ին տեղի կունենա Մեջլիսի 98 պատգամավորների ընտրությունները` կուսակցական ցուցակներով: Հունվարի 16-ին Ղազախստանի ժողովուրդների ասամբլեան կընտրի մնացած 9 պատգամավորների: Ընտրություններին կմասնակցեն 7 քաղաքական կուսակցություններ, թեկնածուների թիվը 359 է: