ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում բռնկված բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը «գլուխ չեն հանում իրենց աշխատանքից»։

«Եթե Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսքամը և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, իսկ բոլորը գիտեն, որ նրանք գլուխ չեն հանում, ապա դաշնային կառավարությունը կմիջամտի և կլուծի խռովությունների ու կողոպուտի խնդիրը, այնպես, ինչպես այն պետք է լուծվի!!!», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ աղավաղելով նահանգապետի ազգանունը՝ Նյուսոմի փոխարեն գրելով «Նյուսքամ» (scum անգլերենից թարգմանաբար նշանակում է «սրիկա, անպիտան, թափոն»)։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում միգրացիոն ծառայության դեմ բռնկված բողոքի ցույցերի ֆոնին Թրամփը հուշագիր է ստորագրել նահանգում 2000 ազգային գվարդիական տեղակայելու մասին։