Արաբական երկրների լիգայի դիտորդներից մեկը լքել է Սիրիան եւ մեղադրել այդ երկրի իշխանություններին զինվորական հանցագործությունների մեջ: Նա հայտարարել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդների առաքելությունը վերածվել է «ֆարսի»:
Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը Քաթարում գտնվող Լիգայի շտաբ-բնակարանում հայտարարություն է արել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի համար: Նրա խոսքով, Սիրիայի իշխանությունները չեն հեռացրել տանկերը փողոցներից, այլ միայն թաքցրել են դրանք եւ վերատեղակայել դիտորդների այցից հետո, հաղորդում է Reuters-ը:
Դիտորդը պնդել է, որ դիպուկահարներըն ամենուր են եւ կրակում են քաղաքացիների վրա: Նրա խոսքով, կալանավորվածներից ոչ մեկին բաց չեն թողել, իսկ Սիրիայի հեռուստատեսությունը ցուցադրում է պարզապես պատահական անցորդների:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի առաքելությունը մեկնարկել է 2011-ի դեկտեմբերի 26-ին: Ներկայումս առաքելության կազմում կա 160 մարդ: Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը մեղադրել էր Լիգայի ներկայացուցիչներին երկրում տիրող իրավիճակի մասին ոչ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու մեջ, սակայն Լիգան հասկացնել էր տվել, որ կշարունակի աշխատանքը Սիրիայում, գրում է Lenta.ru-ն:



























