Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանները հունվարի 11-ի վաղ առավոտյան իրականացրած գործողությունների ընթացքում 22 քուրդ գործիչ են ձերբակալել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանները խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացրել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում։ Ձերբակալվածները հիմնականում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նահանգային կառույցի ղեկավար կազմի անդամներ են։
Նշվում է, որ վերջին 2 օրում ձերբակալվել է մոտ 75 քուրդ գործիչ։



























