Միացյալ եվրասիական փորձագիտական ցանցը հրապարակել է վարկանշային աղյուսակ, որում Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում հայտնվել է վերջին տեղում՝ ճգնաժամային երեւույթների նկատմամբ ունեցած դիմադրողականության առումով՝ տնտեսական, քաղաքական ոլորտներում:

Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանի հետ վերջին՝ 8-րդ տեղում են հայտնվել նաեւ Վրաստանը, Ղըրղզստանը եւ Տաջիկստանը: 1-ին հորիզոնականում Ղազախստանն է, որին հաջորդում են Ադրբեջանն ու Բելառուսը: Ռուսաստանը վարկանշային աղյուսակում չի ընդգրկվել:

Վարկանշային ցանկի համար հիմք է ծառայել հարցումը, որ կատարվել է նախկին ԽՍՀՄ երկրներում՝ լրագրողների, քաղաքագետների եւ քաղաքական գործիչների շրջանում:

Ղազախստանի՝ 1-ին հորիզոնականում հայտնվելու հիմնական պատճառը հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությունն է եւ իշխանույթւոնների ակտիվ քաղաքականությունը: