2012 թվականին Լեռնային Ղարաբաղը չպետք է կորցնի ոչ մի թիզ հող: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Ոչ մի փոխզիջում, մնացածը կլուծվի ժամանակի ընթացքում»,-նշեց նա, հավելելով, որ Ղարաբաղի քաղաքական ներուժը մեծ է եւ 2012 թվականին էլ կմնա այդպիսին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը, Ալիեւն ու Մեդվեդեւը կքննարկեն ԼՂ խնդիրը: