Առնվազն հինգ մարդ զոհվել է, նույնքանը՝ ծանր վիրավորվել Մահարաշտրա նահանգի արեւմտյան մասում շարժվող գնացքից ընկնելու հետեւանքով։
Դեպքը տեղի է ունեցել Մումբայից դեպի Լաքնաու ուղեւորվող Pushpak Express գնացքում, հաղորդել է The Indian Express թերթը։ Արագընթաց գնացքի ուղեւորների թիվը զգալիորեն գերազանցել է վագոնների տարողունակությունը, որոնց դռները չեն փակվել շարժման ընթացքում՝ մարդկանց մեծ թվի պատճառով։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից հինգը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Հնդկաստանի երկաթուղային տրանսպորտի նախարարությունը խոստովանել է, որ գնացքների գերծանրաբեռնումը պայմանավորված է մեծ ուղեւորահոսքով եւ երկրում տրանսպորտային ենթակառուցվածքների անբավարարությամբ։ Հնդկաստանի երկաթուղային ցանցը, որն Ասիայում ամենամեծն է, դժվարանում է հաղթահարել ուղեւորների հսկայական թիվը, ինչը հանգեցնում է կայարաններում կուտակումների եւ հրմշտոցի, ճանապարհային ոչ սանիտարական պայմանների եւ ողբերգական միջադեպերի։
Հնդկաստանում գործում են 7 հազար ուղեւորատար գնացքներ, որոնք ամեն տարի տեղափոխում են մոտ 13 մլն մարդ։



























