Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանը պետք է անվտանգության երաշխիքներ ստանա ԵՄ-ից: Այս մասին, այսօր` հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա կարծիքով, այդ օրինագծին պետք է մոտենալ իրատեսորեն եւ հետեւել, թե որքանով է այն ձեռնտու Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

Հիմնական խնդիրը, որի հետ կապված է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարն է: «Լինել թե չլինել Թուրքիայի եվրաիտնեգրացիային, ահա հարցը, որը դրված է օրակարգում: Մենք, մեր հերթին, պետք է Եվրամիությունից երաշխիքներ ստանանք Լեռնային Ղարաբաղի հարցում անվտանգության եւ առաջընթացի առումով»,-նշեց քաղաքագետը: