Բուլղարիայի խորհրդարանը հունվարի 11-ին մերժել է ուլտրա-ազգայնական «Ատակա» կուսակցության` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու նախաձեռնությունը:
Բուլղարական մի շարք քաղաքների, այդ թվում նաեւ Պլովդիվի, Վարնայի, Բուրգասի եւ Ստարա Զագորայի քաղաքապետարանները հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերը, բայց այդ բանաձեւերը խորհրդարան տեղափոխելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, գրում է բուլղարական Sofia Echo-ն:
Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդորովը հայտարարել է, որ իր կուսակցության ցանկությունը հարցը քաղաքականացնելը չէր, այլ ընդամենը առաջարկություն էր` հիմնված պատմության տհաճ պահերի ճանաչման անհրաժեշտության վրա:



























