«Եթե հայ-թուրքական արձանագրությունները կարող են բերել Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման, եւ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման, ապա ես դրանք պաշտպանում եմ»,- ասել է ամերիկացի կոնգրեսական Մայքլ ՄքՄեյհոնը՝ հավելելով, որ այդ խնդիրների կարգավորումը բխում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի շահերից, քանի որ հետեւանքներ ունի գլոբալ էներգետիկ անվտանգության առումով, հաղորդում է «Թրենդ»-ը:

Կոնգրեսմենը նաեւ ընդգծել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի այդ խնդիրները որքան հնարավոր է շուտ լուծում ստանան: