Իրանը երեքշաբթի մահապատժի է ենթարկել ԴԱԻՇ-ի ինը անդամի, որոնք մեղադրվում էին 2018 թվականին Իրանի արևմուտքում ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեջ, հաղորդում է Mehr գործակալությունշը։
2018 թվականի փետրվարին ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարեց երկրի արևմտյան շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերացման մասին։
Մասնավորապես, ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ տարածաշրջանում գործող խմբավորումն ամբողջությամբ լուծարվել է մի քանի ահաբեկիչների սպանությունից հետո՝ մահապարտ ահաբեկիչների բաճկոնները պայթեցնելու միջոցով։
Հետախուզական գործողության ընթացքում սպանվել են ԻՀՊԿ-ի երեք զինվորներ։





























