Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։
Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում, ասված է արքունիքի հայտարարության մեջ:
«Վիրահատությունը հաջող է անցել։ Նա կմնա Ուտրեխտի UMC-ում՝ հսկողության տակ առնվազն մինչև վաղը», -նշվում է հաղորդագրության մեջ։
տարված է ձիավարությամբ։



























