Իսրայելը Իրանի վրա հարձակման եզրին է, մնացել է մի քանի օր։ Այս մասին հայտնել է Ռոյթերսը։
Պարբերականը շեշտում է, որ Իրաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը սկսում է դիվանագետների արտակարգ տարհանում։ ԱՄՆ կառավարությունը նույնպես պատրաստվում է տարհանել իր անձնակազմը Քուվեյթից։
Գործակալությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան զգուշացրել է բոլոր տանկերներին և այլ նավերին Պարսից ծոցը հատելիս սպասման ռեժիմում մնալու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է հրավիրել անվտանգության հարցերի շուրջ՝ բարձրագույն ռազմական հրամանատարության մասնակցությամբ։
Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը թույլատրել է ԱՄՆ զինծառայողների ընտանիքների անդամների կամավոր հեռանալ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտում գտնվող օբյեկտներից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։
Գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ CENTCOM-ը գործում է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Վաշինգտոնի դաշնակիցների և տարածաշրջանում գործընկերների հետ սերտ համակարգմամբ՝ աշխարհի ցանկացած վայրում առաքելություններ իրականացնելու մշտական պատրաստակամություն պահպանելու համար։




























