Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն այսօր լուսաբացին հարձակվել է Իրանի որոշ հատվածների վրա։

Այսօր Իսրայելը հարձակվել է Թավրիզի, Քերմանշահի, Խուզեստանի, Իլամի, Նաթանզի միջուկային օբյեկտի և այլնի որոշ հատվածների վրա։

Բացի այդ, Իսրայելը հարձակվել է Արևելյան Ադրբեջանում՝ Թավրիզի նավթավերամշակման գործարանի շրջակայքում, օդանավակայանի հյուսիս-արևմուտքում գտնվող ՀՕՊ-ի, Թավրիզի Շահիդ Ֆակուրիի ավիաբազայի, Քարամալեքի, Դիզելաբադի, Աշուրա պահակախմբի և Հասբան պահակախմբի մոտ, ինչպես նաև Մարաղեհի դիտակետի վրա։

Արևելյան Ադրբեջանի ճգնաժամի գլխավոր տնօրեն Մաջիդ Ֆարշին հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Արևելյան Ադրբեջանում գտնվող երեք ռազմական շրջաններ և կայազորներ։

Ֆարշին լրագրողներին ասել է, որ Թավրիզի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել վեց մարդ։ Հարձակման են ենթարկվել Սեյդաբադի Շահիդ Քարիմիի կայազորը, Ամանդայի Ալ-Զահրայի կայազորը և Սարրոդի ռադարային կենտրոնը։