Նախորդ ամիս Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրում վրաերթի ենթարկված երեխաները մոտ 1 շաբաթ առաջ դուրս են գրեվել բուժհաստատությունից: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աղավնատան վարչական ղեկավար Ռոման Ավետիսյանը:
«Փառք Աստծո երեխաերը լավ են, դուրս են գրվել, վերադարձել են իրենց առօրյա, խաղում են...»,- հավելեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 5-ամյա տղայի և 10-ամյա աղջկա: Երեխաները քույր ու եղբայր են: Նրանց շտապ տեղափոխել էին հիվադանոց՝ վերակենդանացման բաժանմունք:
Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը:


























