Երեւանում, հունվարի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում` Մարզահամերգային համալիրի հարեւանությամբ ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով հանդիպակաց գոտի` բախվել է «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն:



























