Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներից, հունվարի 11-ին, ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ առկա է քարաթափման վտանգ: Իրականացվել են սարալանջի թուլացած քարերի թափման աշխատանքներ:
Քարաթափման հետեւանքով տուժածներ չկան:



























