Անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունիի փողոցում, հունվարի 11-ին, ժամը 08.30-ին, վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված տղան մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ վրաերթը կատարելու համար Արցախի փողոցից, «ԳԱԶ-322132-220» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին:

Կատարվում է քննություն: