Երեւանում, հունվարի 11-ին, ժամը 18.40-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեւորգ Չավուշի փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: