Հունվարի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով` սենյակից գողացել են ոսկյա զարդեր եւ բջջային հեռախոս` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը` նախկինում դատապարտված 51-ամյա Սմբատ Վ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























