Հնդիկ քննիչները ուրբաթ հայտնաբերել են Air India ավիաընկերության կործանված ինքնաթիռի թվային ինքնագրիչը (սև արկղը): Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 241 մարդիկ և մի քանի մարդ՝  վթարի վայրում գտնվող շենքում, Associated Press-ին հայտնել են իշխանությունները։

Լոնդոն թռչող Boeing 787 ինքնաթիռը հինգշաբթի Ահմադաբադում թռիչքից մի քանի րոպե անց բախվել է բժշկական քոլեջի հանրակացարանին։

Ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է վթարի վայրի մոտ գտնվող շենքի տանիքին։