Բաքու-Նախիջևան ավտոբուսային երթուղիները դադարեցվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
Դրա մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի գործակալությունը։
Նշվում է, որ հունիսի 13-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իրանով անցնող չվերթները ժամանակավորապես չեղարկվել են։




























